Casting of the Lead Actress Character in the Persian
Սեղմեք ընդլայնելու համար
Ֆիլմ

Casting of the Lead Actress Character in the Persian

Նախագծի մասին

Դերասանուհի Միլենա Վարդանյանը վերջերս է վերադարձել Իրանից, որտեղ նկարահանվում էր իրանական «Բռնագրավում» գեղարվեստական ֆիլմում: Նկարահանումներն անցել են Երևանում, Գյումրիում, Իջևանում, որից հետո դերասանուհին մեկնել է Իրան: Ռեժիսորն է Մեհրան Ահմադին: «Սկզբում քրոջս՝ Ելենային էին հաստատել այս ֆիլմի համար, բայց քանի որ Ելենան հղի էր, չէր կարող նկարահանվել: Նա էլ առաջարկել էր ինձ փորձել: Գնացի քասթինգի, մի քանի օր հետո նրանք զանգահարեցին ինձ և կանչեցին արդեն պայմանները քննարկելու: Գլխավոր դերակատարուհու կերպարում եմ. ի դեպ՝ դա միակ կանացի գլխավոր կերպարն է ֆիլմում»,- պատմել է Միլենան: