The Weeknd-ը կրկին պատմություն կերտեց. նրա «Blinding Lights» հիթը պաշտոնապես դարձել է առաջին երգը, որը հասել է 5 միլիարդ լսումների Spotify-ում։
Հոսքային հսկան հայտարարել է ռեկորդի մասին օգոստոսի 31-ին՝ նշելով, որ երգը այս նշաձողին հասոլ ՝ թողարկումից գրեթե վեց տարի անց։ Երգը թողարկվել է 2019 թվականի նոյեմբերին՝ որպես After Hours ալբոմի երկրորդ սինգլ։
Ավելի վաղ՝ 2024 թվականի հունվարին, «Blinding Lights»-ը գերազանցել էր 4 միլիարդ լսումների սահմանը։ Թողարկման պահին երգը չորս շաբաթ զբաղեցրել է Billboard Hot 100-ի առաջին հորիզոնականը և դարձել առաջինը, որը մնացել է լավագույն տասնյակում ամբողջ մեկ տարի։ Բացի այդ, երգը ստացել է RIAA-ի ադամանդե հավաստագիր։
