- Ասում են, որ կյանքում պետք է ամեն ինչ փորձել, կան  բաներ , որոնք չեք  փորձի կամ համարձակություն չեք  ունենա փորձել:

   - Կյանքում իհարկե պետք է ամեն ինչ փորձել, բայց ոչ  այնպիսի  բաներ,որնք դուրս են մարդկայինից և  թույլատրելից: Օրինակ ես սիրում եմ  նորություններ,  սիրում եմ նոր զգացողություններ ,սիրում եմ փորձել նոր և  ինձ անծանոթ ուտեստներ: Ինձ համար գործի մեջ նորը միշտ ցանկալի է և  նույնիսկ  պարտադիր:

 

 
- Ու՞մ կամ ինչի՞ն եք երախտապարտ այս կյանքում:

 - Երախտապարտ եմ Աստծուն , հայրիկիս և մայրիկիս, իմ ընտանիքին, ընկերներիս:


 - Արդյոք ունեք հաջողության հասնելու ձեր սեփական բանաձևը, կկիսվեք դրանով մեզ հետ:

 - Ես հաջողության գաղտնիք չունեմ ,ուղակի ես սիրում եմ աշխատել մարդկանց հետ, ովքեր ինձ մոտ են բնավորությամբ : Ինձ համար ամենակարևորը մարդու տաղանդը չէ, շատ ավելի կարևոր են մարդու մարդկային հատկանիշները:

 

- Ամենաարժեքավոր խորհուրդը ,որ ձեզ տվել են և ով:

- ԻՆձ համար բոլոր խորհուրդներն էլ արժեքավոր են,ես լսում եմ մարդկանց կարցիքները, անպայման մտածում դրա շուրջ :



- Ո՞րն է ամենաապահով տեղը ձեզ համար և ինչու՞:


- Իմ տունը : Տուն, որտեղ ես իմ ընտանիքի կողքին եմ: Նայելով երեխաներիս ես հասկանում եմ, որ ապահով եմ և ահավոր հարուստ:

 Զրուցեց Մերի Սարգսյանը

Image may contain: 1 person

Image may contain: 1 person

Image may contain: 1 person